Համընդհանուր ճգնաժամը շարունակում է ընդլայնվել և խորանալ անընդհատ արագացումով։ Սպառնալիքները (սով, համաճարագներ, պատերազմներ,տնտեսության անկում և կազմաքանդում, միջուկային, կենսաբանական զենքերի կիրառում ...) սրընթաց վերածվում են համամոլորակային ամենակուլ աղետի: Այս ամենը, ինչպես արդեն նշել ենք, քաղաքակրթական ճգնաժամի հետևանք է՝, որպես Երկիր մոլորակի վրա իր համընդհանուր անսահման իշխանությունը հաստատած մակաբույծ (պարազիտական) քաղաքակրթական համակարգի գործունեության արդյունք:
. Հայերս, արդեն համոզվել ենք, որ մենք և այդ համակարգը անհամատեղելի ենք։ Անկախ մեր կեցվածքից՝ հարմարվում ենք, թե սպասարկում, անգամ քծնում, թե փորձում ինչ-ինչ բաներ փոխել, տեղ-տեղ դիմակայել արդյունքը մեկն է՝ մեզ ոչնչացնում են։ Այնպես որ իրողությունը հստակ է: Կամ մենք, կամ նրանք՝ այդ համակարգը և աշհարհում այն հաստատողները:
. Սկզբում թվում էր, թե այս ամենը միայն մեզ, հայերիս է վերաբերում: Մեկ դար առաջ և վերջին տասնամյակներում, հատկապես մեր տարածաշրջանում, եզդիների, ասորիների, հույների, թալիշների, ուդիների,արաբների բազմաթիվ այլ ժողովուրդների հանդեպ տեղի ունեցած ցեղասպանության, հայրենազրկման, ուծացման, մշակույթների ոչնչացման ոճրագործությունները, պայմանաորված մակաբույծ համակարգի ձևավորած հերթական գործիքի (պետության կամ արտապետական միավորի) ընթացիկ առաջադրանքի կատարման հետևանք են։
. Սակայն վերջին ժամանակների իրադարձությունները ոչ միայն հաստատեցին դրանց օրինաչափ լինելը, այլ նաև ցույց տվին, որ նույն սպառնալիքը կանգնած է մոլորակի բոլոր ժողովուրդների շեմին, անգամ նրանց, ովքեր մինչ օրս հանդիսանում են իշխող համակարգի գորքծիք: Խնդիրը պարզեցված է մինչև վերջ՝ կամ մարդկությունը հաղթահարում է մակաբույծ քաղաքակրթական համակարգը (նախ եւ առաջ մակաբույծը մարդու մեջ), կյանքի է կոչում մարդկայնության վրա խարսխված քաղաքակրթություն, կամ համակարգը ոչնչացնում է մարդուն։
. Այս ամենի ծիրում կարևորագույն խնդիր է դառնում անվտանգության համակարգերի հարցը։ Այսօր աշխարհում գործող և ոչ մի անվտանգության համակարգ (ոչ ՄԱԿ-ը, ոչ ԵԱՀԿ-ն, ոչ ՆԱՏՕ-ն, ոչ ՀԱՊԿ-ը ...) չեն լուծում ժողովուրդների և երկրների անվտանգության անգամ նվազագույն խնդիրներ, քանզի կցորդն են իշխող համակարգի: Գործում են նրա հանձնարարականով և հաստատված սկզբունքներով, որն է՝ գործարք հանուն շահի, իսկ հետևանքը՝ միմյանց հանդեպ անդադար դավաճանություն։ Անհրաժեշտ են բացարձակապես այլ՝ մարդկայնության, հավատարմության սկզբունքներով առաջնորդվող անվտանգության կառռւյցներ։ Հատկապես այս, ժամանակաշրջանում այն դառնում է հրամայական։
. Արդեն մի քանի տարի է ինչ հայկական քաղաքական, հոգևոր, ռազմական տարածաշրջանային կառույցներ և անհատներ ձեռնարկել են Մեծ Մերձավոր Արևելքի անվտանգության համակարգի ձևավորման գործընթաց։ Սա կարևորագույն խնդիր է, որի լուծումը ապահովում է թե հայության, թե աշխարհի հինավուրց քաղաքակրթությունների մեծագույն շտեմարանի պաշտպանությունը մակաբուծական համակարգի աննախադեպ հարձակումների պայմաններում։ Աշխատանքները հանգեցրել են շոշափելի արդյունքների և անհրաժեշտ է այն շուտափույթ հասցնել ավարտի։
. ՀԱՊԿ համակարգը ձևավորվել է մակաբուծական համակարգի կողմից։ Հայությունը չի կարող թույլ տալ, որ իր մի մասնիկը` Հայաստանի Հանրապետությունը, ինչպես նաև նման համակարգի կողմից անվտանգություն հայցող Արցախի Հանրապետությունը, տարածաշրջանի տարբեր երկրներում ապրող մեծաթիվ հայկական համայնքները դառնան մակաբույծ համակարգի գործողությունների խաղալիք։ Առավել ևս, երբ նման որակներով (գործարք-դավաճանություն) համակարգը ձգտում է դառնալ նոր ձևավորվող Շանհայան անվտանգության համակարգի կարևորագույն միջուկը։
. Հայությունը պետք է ձեռնարկի Եվրասիայում մարդկայնության սկզբունքներով և նպատակներով առաջնորդվող անվտանգության համակարգի ձևավորում, որը ներ առնում է մի կողմից արտաքին կառավարումից զերծ պետությունների (ինչպիսին է, օրինակ, Իրանը), մյուս կողմից այդ լուծը թոթափել փորձող ժողովուրդների (օրինակ ռուսսների, վրացիների, թալիշների...) ներկայացուցիչների։ Սա թույլ կտա ձևավորել համակարգ, որը կկարողանա դիմակայել երկրներում մակաբուծական ներդրումներին, մյուս կողմից առանց մեծ վնաս տալու պետություններին և ժողովուրդներին, չեզոքացնել այնպիսի վտանգներ, ինչպիսին պարունակում է, օրինակ, վերջերս Հայաստանի Հանրապետությանը թելադրվող, նրան կենսաբանական պատերազմի գործիքակազմում ներառող պայմանագրի ընդունումը
13 Դեկտեմբեր, 2022 թ
Comments