Միացում Բերձորում

By admin, 4 October, 2023

31 տարի առաջ՝ 1992 թ-ի մայիսի 18-ին իրականացված ռազմական գործողությունների արդյունքում ազատագրվեց Բերձորը, և Արցախը կապվեց Մայր Հայրենիքի հետ:

Աննկարագրելի էր այն ոգևորության բարձր ալիքը, որով տոգորվել էր իր Ինքնությունը վերագտած Հայությունը, ով «Միացում» հաստատակամ բառը այդպես էլ ընկալեց՝ Միացում իր ինքնության հետ: Այդ և մյուս հաղթանակները կերտած Հայորդիները ներծծված էին միայն Հայրենապաշտության ու Ազգապաշտության հավիտենարժեք գաղափարներով: Նրանց Վագրային կեցվածքն անգամ բավական էր, որպեսզի թշնամին ընկներ հոգեվարքի մեջ ու գարշահոտություն տարածելով՝ լեղապատառ փախչել:

Բայց աստիճանաբար մենք հեռացանք մեր ինքնությունից: Տրանսհումանիզմի և գլոբալիզմի գաղափարները սկսեցին քայլել մեզանում: «Եվրոպականացման» գաղափարը հռչակվեց առաջ¬ա¬դեմ ու վեհ, որը կոչ¬ված է օրի¬նակելի ջահակիրն ու «լուսա¬վորողը» լինելու ժողովուրդների ու պետությունների համար: Անմիջա¬պես սկսե¬ցին խոսել, այպես կոչված, «եվրոպական արժեքների», «եվրոպական ստանդարտ¬ների», «եվրոպ¬ական սովո¬րույթ¬ների ու ապրելակերպի», «եվրոպա¬կան ընտա¬նիք¬նե¬րի», «եվրո¬բնակարան¬ների», «եվրոշինանյութի» ու «եվրո¬վե¬րանորոգ-ման» և նույն¬¬¬իսկ` «եվրոսնունդի» անվիճար¬կե¬լիորեն առա¬ջադիմ¬ական լի¬նե¬լու մասին: Եվ հենց այդ ժամանակվանից մեզանում անարգել սկսեցին քայլել մի կողմից՝ նիկոլատիպ հումանոիդներն՝ տրանսհումանիզմի հետևորդները, որոնք օրնիբուն հայհոյում ու վարկաբեկում էին և են «սեփական ազգն ու երկիրը», ու այդ անում էին և են առանց խղճի խայթի, ընդգծված անպատ¬կառությամբ ու մոլուցքով:

Իսկ մյուս կողմից «եվրոպածին» ու անհայրենիք գործատու ու «գործարար» կոչվող «հայ» էֆենդիները, որոնք սե¬փ¬ական ճորտերի վերածված աշխատողների, ներկրված անորակ ու կասկա¬ծելի ծագումով ապրանքների, իրենց շահույթը պետու¬թյունից թաք¬ցնե¬լու հաշվին ապահովելով գերշահույթ, կառուցում ու ժողովրդի աչքն են խոթում իրենց թանգարան հիշեցնող, բայց և այնպես անճա¬շակ դղյակները: Եվ այս ամենը անում են առանց խղճի խայթի, ընդգծված լկտիությամբ ու մոլուցքով: Ինչ անուն կարող ենք տալ այն չինով¬նիկներին, տարբեր անունների , կեղծանունների ու ծպտումների տակ (լտպ-ատիպեր, ռոբ-ատիպեր ու սերժ-ատիպերեր, դոդ-ատիպեր, գրզո-ատիպեր… տարբեր կենդանատիպեր), որոնք հաշված տա¬րիների ընթաց¬քում ալան-թալանի ենթարկեցին սեփական երկիրը, երբ այն պատերազմի մեջ էր, և շարունակում են ենթարկել, երբ պատե¬րազմը դեռ չի ավարտվել: Եվ այս ամենը անում են առանց խղճի խայթի, ընդգծված լպիրշ¬ությամբ ու մոլուցքով: Գիտեք ինչ, այդքան էլ չենք կարևորում այն ամենը, ինչ սրանք արեցին ու շարուն¬ա¬կում են անել, քանի որ դրա հետ կապված տալիս են բազում հայտնի ու անհայտ «արդար¬ացումներ»: Ողբերգությունը նրանում է, թե ինչպե՜ս են արել ու անում: Կրկնում ենք՝ այս ամենը արվել ու արվում է առանց խղճի խայթի ու ընդ¬գծ¬ված մոլ¬ուց¬¬քով: Այդքան էլ չենք կարևորում նաև սրանց ազգային իրա¬կան պատկանելիությունը, որոնք հավանաբար հայ են, կամ հայացած են, միգուցե և մասամբ թուրք են ու կրում են թուր¬քի գեն: Թուրք լինելը մեղք չէ՛, մեղք է թրքություն անելը: Ա՛յս է մեր ժողովրդի դժբախտությունը: Սրանց նմաններին ենք ամեն քայլափոխի հանդիպում իրենց դուքյանների դռա¬նը, իրենց մեքե¬նա¬ների մեջ մուղամներ լսելիս, «առաջ¬ա¬դիմ¬ական հայացքներով» առաջնորդ¬վող «մտավոր¬ական¬նե¬րին» լրատվամիջոցներով ու եթերով անբա¬րո¬յա¬կանություն քա¬րո¬զե¬լիս, իրենց հասարակական, քաղաք¬ա¬կան ու կրոն¬ա¬կան կազմակերպություններով` ժողովրդին «հայրեն¬ա¬սիրու¬թյուն», «ժողովրդավարություն» ու «Ճշմարիտ կրոն» քարո¬զող «ընտ¬ր¬յալներին»` իրար միս ուտելիս ու թույն ու աղտեղ¬ություն տարածելիս, կուշտ ու անհոգի չինովնիկներին` ժողո¬վրդի գրպանը մտնելիս, նաև սովորական ու անսովոր մարդ¬կանց`իրար փոր թափելիս, սոց-ցանցերում իրար դեմ քազաքացիական պատերազմ մղելիս - մի խոսքով, թրքություն անելիս և ամենակարևորը` կոկորդները ճղելով «հայ չե՞նք» բղավելիս:

Տրանսհումանիզմը՝, որպես գալիք աշխարհում իշխող, մարդկայնությունը, մարդուն վերացնող համակարգ, համախմբելով իր բոլոր սպասավորներին՝, թե՛ նիկոլատիպ հումանոիդներին՝ և թե՛ լտպ-ատիպ, ռոբ-ատիպ ու սերժ-ատիպ, դոդ-ատիպ, գրզո-ատիպ… և բոլոր կենդանատիպերին մեր երկիրը ձգտում է վերադարձնել մեռնող աշխարհի իրականություն, որին պիտի հակադրենք ու մարդկությանը ներկայանանք մեր Ցեղադրոշմ Ճակատով՝ մեր Ինքնությամբ, հիշելով, որ մեր կյանքը մեկ արդարացում ունի միայն – տիրանալ հայրենի սուրբ հողին և կառչել նրան, որ մեր մեծագործ նախահայրերի պատմությունը, մշակույթը և լեզուն մեզնով չեն վերջանում, այլ` շարունակվում ու ծաղկում են մեզնով:

Սիրելի Հայություն: Հիշելով մեր ոչ վաղ անցյալում տարած հաղթանակներն ու ունեցած որակները, ինչը գենետիկ կրում ենք մեր հոգիներում՝, վերադառնանք մեր Ինքնությանը, որով կարող ենք վերադարձնել Հայ Մարդու պատկերացրած Ներդաշնակ աշխարհը ու ապրենք այդտեղ:

Բերձորի ազատագրումը խորհրդանշում է ոչ միայն Հայրենիքի ամբողջականացման գործընթացի հրամայականը , այս դեպքում Հայկական Արեալի փոքրիկ մասի՝ Արցախի միացումը Մայր Հայրենիքին, նաև միացումը մեր ինքնությանը՝ դրա հրամայականը, ինչից կախված մեր հետագա հաղթանակները երկար սպասել չեն տա:

Comments