Ղրիմի կամուրջի պայթեցման ոդիսականը
Ղրիմի կամուրջի պայթեցումը ցնցեց ամողջ լրատվական և քաղաքական դաշտը: Հրապարակ են նետվում ամեն տեսակի վերլուծություններ ու կանխատեսումներ, որոնք պարունակում են անհավանական ու անհեթեթ տեսկետներից սկսած մինչև դավադրությունների տեսության դաշտում գտնվող գաղափարներ: Զուգահեռներ էին տարվում 2011թ-ի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում իրականացված պայթյուններին ԿՀՎ-ի մասնակցության ու դերի, ապա Ղրիմի կամուրջի պայթյունին ռուսական հատուկ ծառայությունների մասնակցության ու դերի միջև նմանության տարբերակը : Անմիջապես շրջանառության մեջ գցվեցին պայթեցման մանրամասներ, որոնք առաջին հերթին քարոզչական ոլորտից են: Հրապարակվեց այդ բեռնատարի ճանապարհային քարտեզը, դրա հետ կապված ու մասնակից անձանց «ստույգ» ցանկը: Անմիջապես հայտարարվեց ազգությամբ մեկ հայի անուն-ազգանունը: Հետագայում այդ մեկը դարձավ երեք: Այսքանից հետո շատ համառորեն ու զարմանալիորեն բաց է թողնվում մեկ բան: Վերջապես ով է այդ բեռնատարի վարորդը, ինչպիսի անուն-ազգանուն ունի նա և կարևորագույնը՝ ինչ է կատարվել նրա հետ։ Ոչ մի պաշտոնական հաղորդագրության մեջ ոչինչ դրա մասին: Ակամայից հիշեցի Վիննի Թուխի արկածներից այն հատվածը, երբ արջուկը կանգնած կաղնու ծառի տակ, մեղր գողանալու փորձից առաջ ասում է.«Это жужит неспроста» և «Зачем тебе жужать если ты не пчела» Եվ այս անտեսումը առաջացնում է մեկ հիմնավոր կասկած: Միգուցե այդ բեռնատարի վարորդը մահապարտ ահաբեկիչ է: Բայց քանի որ այս տարբերակը համառորեն չի քննարկվում և հնչում են իր երկիրը եղբյրասպան, դավադիր պատերազմի հորձանուտ տարած և իր իրական դաշնակիցներին թիկունքից խփող ու միջազգային սիոնիզմին ծառայող Վ.Պուտինի և նրա հանցակից, իշխող շրջանակի երկիմաստ հայտարարությունները, որ թույլ է տալիս մեզ կանգ առնել այն տարբերակի վրա, որը հատուուկ է թաքցվում, որ այդ բեռնատարի վարորդը մահապարտ ահաբեկիչ է: Չէ որ այս տարբերակի ապացուցումը կփոխի Ղրիմի կամուրջի պայթեցման ոդիսականի վեկտորը, տրամաբանությունը և թույլ կտա փոխոչնչացման մեջ ներքաշված երկու դժբախտ ժողովուրդներին և ողջ աշխարհին վերջապես գիտակցել, թե ինչ է կատարվում և ինչ ուժեր են կանգնած այս ամենի հետևոմ: Ահաբեկչական գործողությւնների ոլորտը խիստ սպեցիֆիկ է, խիստ մասնագիտացված և անչափ հեռու երևացող դերակատարներից:
18.10.2022
Comments