Հայերը անհիշելի ժամանակներից բնակվել ու արարել են Երուսաղեմում, Կոնստանտինոպոլսում և Բաքվում (չեմ խոսում շատ և շատ այլ քաղաքների ու երկրների մասին), երբ վերջիններս եղել են փոքրիկ բնակավայրեր: Այդ ժամանակներից սկսած Հայերը մյուս ժողովուրների հետ միասին գցել են այդ քաղաքների հիմքերը և դրանց շուրջ ձևավորել պետություններ ու կայսրություններ: Դրա ապացուցման կարիքը չկա, քանի որ դա արել են բազմաթիվ անտիկ և ժամանակակից պատմիչներ, գիտնականներ, ճանապարհորդներ, իդեպ ոչ հայազգի: Զարմանալի չէ նաև այն, որ Հայերը երբեք չեն լքել այդ քաղաքները ու չեն դավաճանել այն ազգերին, որոնց հետ դարեր շարունակ արարելով ու հրաշակերտելով իրենց քաղաքները, խելագարության են հասցրել օտար ժողովուրդների և պետությունների, որոնք ոչինչ չունեն հպարտանալու այդ գործընթացում: Բայց ստիպած են եղել կրկին ու կրկին նույն ժողովուրդների հետ միասին ապաքինել սեփական վերքերը, ոտքի կանգնել ու շարունակել նախ և առաջ վառ պահելու Արարչական-Բնական միակ օրենքը՝ Տեսակի շարունակելիության օրենքը և դրանով իսկ այն արարչական որակների փոխանցելիությունը, որոնք տրված են Արարչի կողմից, որն իրականացրել են դարձյալ ի վերուստ տրված սեփական նվիրումի, արարումի և համառության շնորհիվ: Դա է պատճառը երբ 1187 թվականին Հաթթինի ճակատամարտում ջախջախելով խաչակիրների զորքերը Սալահ ադ-Դինը գրավեց Երուսաղեմը, հնարավորություն տալով բնակիչներին հեռանալ քաղաքից, Հայերը, որոնք նույնպես կռվում էին քաղաքի պարիսպների վրա, չլքեցին քաղաքը, ինչպես այլ ազգությունների ներկայացուցիչները, այդ թվում հրեաները: Ի դեպ հրեաները մի քանի անգամ են լքել Երուսաղեմը ու վերադարձել, իսկ Հայերը երբեք: Եվ այս օր ել շարունակում են ապրել ու արարել այդտեղ, երեք կրոնների քաղաքում, իրականացնելով իրենց առաքելությունը, հին քաղաքի 1/4-ը կազմող հատվածում, այն համարելով իրենց տունը:
Երբ 1453 թվականին Մեհմեդ 2-րդը պաշարեց Կոնստանտինոպոլիսը և մայիսի 29-ին գրավեց քաղաքը, քաղաքի պարիսպների վրա մնացել էին ու միայնակ կռվում էին մոտ 5000 հայեր, իսկ հույները վենետիկցի նավաստիների և մյուս եվրոպական երկրներից ժամանած ջոկատների հետ հասցրել էին հեռանալ քաղաքից: Հարց է ծագում՝ ինչու նույնը չարեցին Հայերը: Չարեցին, որովհետև Հայի հոգու խորքերում աննկատ, նույնիսկ անգիտակցաբար ապրում են այն արժեքների զգացումը, որոնք պատասխանատվության ու գործողությունների են մղել ու մղում մարդկության բազմադարյան պատմության մեջ, կրկնում եմ մարդկության, ում նույնպես Հայությունը երբեք չդավաճանեց: Մարդկայնությունը՝ որը մարդկության հայրենիքն է, ինչը մարդկությունը այդպես ել չունեցավ, Հայը կրում է իր հոգու խորքում ու ապրում դրանով: Հայը չէր կարող դավաճանել այն նյութական ու հոգևոր արժեքներին, ինչը արարել ու կրել է հազարամյակների ընթացքում այլ ազգերի ու ժողովուրդների հետ միասին: Բավական է նշել բյուզանդական մոտ 50 հայկական ծագումով կայսրերի, բյուզանդական զորքի միջուկը կազմող կայսերական հայկական ընտրազորի և այրուձիու, տարբեր ժամանակներում մեծաթիվ տաղանդավոր զորավարների, բարձրաստիճան պաշտոնյաների, մտավորականների ու առևտրականների:
Բյուզանդացի պատմիչ Պրոկոպեոս Կեսարացին իր «Գաղտնի պատմություն» աշխատության մեջ գրում է. «Բյուզանդական պալատական գվարդիան բացառապես կազմված էր ֆիզիկապես առողջ և արհեստավարժ Հայ զինվորականներից»: Հիշատակի արժանի են Կայսր Լևոն Հայը, Կայսր Մորիկը, Թրակիական կայսերական արքայատոհմը, Մակեդոնական, կամ Հայկական Վասիլների կայսերական արքայատոհմը, տաղանդավոր զորահրամանատարներ Ներսես Ստրատեգը, որը դարձավ նաև Իտալիայի և Սիցիլիայի փոխարքան, ում անվան հետ է կապված Միլան քաղաքի (Մեդոլիանումի) հիմնադրումը, Իտալիայի մյուս փոխարքաներ Հայ Իսահակը, Ալեսիո (Ալեքս) Մուսելեն (Մուշեղը), զորահրամանատարներ Դավիթ Սահառունին, Թեոդորոս Ռշտունին, Վարազ և Սմբատ Բագրատունիները, Համազասպ Մամիկոնյանը, Գրիգոր Մամիկոնյանը, Աշոտ Բագրատունին, Ներսես Կամսարականը: 778թ-ին, երբ Բյուզանդիան պատերազմ սկսեց արաբների դեմ, հինգ փոքրասիական բանակներից չորսի գլխավոր հրամանատարներն էին Արտավազդ Մամիկոնյանը, Տաճատ Անձևացին, Գրիգոր-Մուշեղ Մամիկոնյանը և Վարազտիրոց Բագրատունին: Ի դեպ, Սմբատ Բագրատունու անվան հետ է կապված 585թ. Դնեպրի ափին վերջինիս հիմնած Սմբատաս ամրոցը, որը ըստ Սեբեոսի և Կոնստանտին կայսրի ժամանակագիրներից մեկի վկայության, հենց այդ ամրոցի տեղում առաջացավ Կիև քաղաքը, երբ «Ռուսերը Դնեպր գետով իջնելով հավաքվում են Կիևյան ամրոցում, որը կոչվում էր Սմբատաս»: Բյուզանդական կայսրության հզորացման գործում իրենց խոշոր ներդրումն են ունեցել Հայ ազնվականները, գիտնականները, Ճարտարապետներն ու առևտրականները: Նույն բանի մասին է գրում նաև մեկ այլ անգլիացի պատմաբան Գ. Ֆինլեյնը, նշելով, որ «Բյուզանդիայի մեջ, Հայ բառը հոմանիշ էր Ազնվականության ու քաջարիության»: Հայությունը իր առաքելությունը շարունակել է կատարել Օսմանյան կայսրությունում, շենացնելով ու արարելով այլ «արժեքների» վրա հիմնված այդ պետության մեջ, պահպանելով իր ինքնությունը: Այսօր էլ Հայությունը Մեծ Եղեռնի սարսափներից հետո վերադարձավ իր տունը, շարունակելով ապրել ու արարել: Այդ պետության կեղծ տերերը պապանձվում են, երբ լսում են, որ իրենց լեզվի, ճարտարապետության, գիտության, բժշկության, տնտեսական համակարգի , մշակույթի տարբեր ոլորտների հայրերը հենց Հայերն են ու շրունակում են այդպիսին լինել: Բավական է հիշել ճարտարապետ Տրդատին՝ Սուրբ Սոֆիայի տաճարին նոր կյանք տվողին, Կարապետ և Նիկողոս Բալյան եղբայրներին՝ հեղինակը Աբդուլ Մեջիթ 1-ին սուլթանի պալատի, որը հետագայում դարձավ Մուստաֆա Քեմալի, իսկ այժմ Թուրքիայի վարչապետների նստավայրը, որոնք հեղինակներն են շատ և շատ շենքերի, այդ թվում ճարտարապետական արժեք ներկայացնող բազմաթիվ մզկիթների, որոնք այցեքարտն
են ժամանակակից Թուրքիայի: Բավական է հիշել այդ երկրում բժշկական ցանցերի հիմնադիր Գազազ Բքեզջինյանին, Հակոբ Բարդովյանին՝ թուրքական թատրոնի հիմն
նադիրին, Հակոբ Մարտայանին՝ ժամանակակից թուրքերենի ստեղծողին: Իսկ գիտության, կրթության Տնտեսության, սպորտի, առևտրի ոլորտներում Հայերի դերն ու քանակը այնքան մեծ էր, որ հնարավոր չէ թվարկել: Այսօր էլ Հայությունը՝ ճիշտ է արնաքամ եղած, այնուամենայնիվ ապրում ու շարունակում է արարել, իրականացնելով իր առաքելությունը Կոնստանտինոպոլիսում, անվանելով այն պարզապես Պոլիս, համարելով իր տունը:
Բաքուն Մեծ Հայքի Փայտակարան նահանգի Բագավան բնակավայրն է: Հայերը այդ տեղ բնակվել են անհիշելի ժամանակներից: Բայց արդեն նավթի արդյունահանումից հետո այն վերածվեց արդյունաբերական քաղաքի: Հենց նավթարդյունաբերության ակունքներում էին կանգնած Հայազգի Միրզաբեկյանցը, Մանթաշյանը, Ղուկասովը, Արամյանցը, Թադևոսովը, Ծատուրյանցը և շատերը որոնց հաշվեկշռի վրա էր ամբողջ նավթի և նավթուղիների ավելի քան 70 %-ը: Նավթարդյունաբերությունը իր հետևից տարավ 500 ընտանիք ունեցող ավանը քաղաքի վերածելու և զարգացման տանելու բոլոր ոլորտները՝ ճարտարապետությունը, արվեստներն ու արհեստները, գիտությունը, առողջապահությունը, կրթական համակարգը, արդյունաբերությունը, սպորտը, որոնց ակունքներում այլ ազգերի ներկայացուցիչների շարքում իրենց ծանրակշիռ ներդրումն են ունեցել Հայերը, քանի որ իրենց կրթական ու ինտելեկտուալ ունակություններով չեն զիջել ռուսներին և եվրոպացիներին: Այդ ոլորտների զարգացման գործում իրենց հսկայական ներդրումն են ունեցել Ճարտարապետներ հայր և որդի Մայիլյանները, որոնց կառուցած շենքերը առ այսօր այդ քաղաքի ամենատեսարժան կառույցներն են: Բավական է նշել միայն Բաքվի օպերայի և բալետի վեհաշուք համալիրը: Բժշկության ու բարեգործության բնագավարում` Արամյանին և Գաբրիել Տեր-Մելիքովին, գիտության ու տեխնիկայի բնագավառում` Ադամյանին, կրթական ու մարդասիրական ընկերությունների ցանցում` Դավիթ Ոսկանյանին, ադրբեջանական կինոյի հիմնադիր` Համո Բեկնազարյանին: Իսկ Հայազգի ինժեներների, որակյալ բանվորների ու արհեստավորների, ուսուցիչների, մարմնամարզիկների, դերասանների ու մշակութային գործիչների դերը այնքան մեծ էր որ արդյունաբերական քաղաքը աստիճանաբար դարձավ նաև մշակույթի ու գիտության քաղաք: Երբ 1918 թ-ին թուրքերը ապա անգլիացիները մտան Բաքու, քաղաքի պաշտպանությունը ստանձնեց Հայկական Ազգային Միությունը՝ Ստեփան Շահումյանի գլխավորությամբ, ունենալով մոտ 14000 առավելապես Հայերից կազմավորված զորք: Եվ երբ մուսաֆատիսների դավաճանության պատճառով ու անգլիացիների աջակցությամբ քաղաքը ընկավ, գնդակահարվեցին 26 կոմիսարները և սկսվեցին Բաքվի ջարդերը, այդ քաղաքից առաջին անգամ ոչխարի հոտ եկավ: Սովետական կարգերի հաստատումից հետո քաղաքը սկսեց վերագտնել իր նախկին փայլը: Հայերը մյուս ազգերի հետ վերակառուցեցին իրենց քաղաքը ու կրկին դարձան նրա տերը:
Բայց արդեն 1988–ից, սկսած հայտնի հայկական ջարդերից հետո, դադարեց հայկական համայնքի գոյությունը ամբողջ Կասպից արևմուտքում: Եվ արդեն ողջ այդ տարածքից սկսեց ոչխարի հոտ գալ: Մոտ 600000 թվաքանակ ունեցող հայկական համայնքը դադարեցրեց իր գոյությունը, բռնելով գաղթականության ամոթալի ճանփան, ցրվելով աշխարհով մեկ, իրենց սրտում կրելով իրենց տուն վերադառնալու հավատը ու կսկիծը իրենց քաղաքի հիշողություների: Այս փոքրիկ պատմական ակնարկի վերջում ուզում եմ մեջ բերում անել ադրբեջանցի արցակագիր Ակրամ Այլիսլիի «Քարե Երազանքներ» վեպից, ինչը մեզ մտածելու առիթ պիտի տա:
Այն ժամանակներում ապրում էին մարդիկ՝ Աստվածներին հավասար: Նրանք անց էին կացնում ջրանցքներ, գցում այգիներ, ջարդում քարեր: Այդ Հայերը՝ թե՛ արհեստավորներ, թե՛ առևտրականներ, անցել են շատ քաղաքներով ու երկրներով ու իրենց փոքր Հայրենիքը դարձրել իսկական փոքրիկ Դրախտ:
Ինչու խոսեցինք այս պատմական անցքերի մասին: Խոսեցինք, որովհետև կարմիր թելի պես անցնում է մեկ գործընթաց, որը մեր սեփական մեղքերից բացի կրում է մեկ այլ տրամաբանական առանցք: Այն սկսվեց մոտ 2000 տարի առաջ, հիմնվեց մոտ 600 տարի առաջ ու 200 տարի առաջ գործի գցվեց մի մեխանիզմ, որը կոչվում է մարդատյատության և ազգային մշակույթների ոչնչացման մեխանիզմ : Այն զարգացվեց, հետևողական ու մանրակրկիթ նախագծվեց Անգլիայում: Եվ ստեղծվեցին առ այժմ աշխատող ու իրենց ավերն իրականացնող այնպիսի գործիքներ, ինչպիսիք են մասոնականությունը, սիոնիզմը, թրքությունը, դրանց հիման վրա արհեստականորեն ստեղծված Թուրքիան, Իսրայելը և Ադրբեջանը: Նկատեցիք կապը այս գործիքների և այս երեք քաղաքների ճակատագրերի միջև: Եթե մենք նկատեցինք, ապա հավատացեք, որ այն նկատել ու դրանց դեմ սկսել են ոտքի կանգնել մարդկության լավագույն հատվածները: Նրանք հասկացել են, որ այս գործընթացը մարդկությանը տանում է ինքնակործանման: Դա պիտի հասկանա, ոչ պարտավոր է հասկանալ առաջին հերթին Հայությունը, ով մնացած ազգերի հետ կողք կողքի պիտի վերականգնի իր ինքնությունը, իր արժեհամակարգը իրենց դրսևորումներով, որը մեկ բառով կոչվում է Հայկականություն: Հայությունը պիտի ամբողջականանա ու ամբողջականանա իր հայրենիքում և այն քաղաքակրթական տարածքում, որին իրավամբ համարել է իր տունը: Եվ պիտի գիտակցի ու շարունակի իր արարչական դերը, նաև կապը ու թարգմանը հանդիսանա հյուսիսի ու հարավի, արևմուտքի ու արևելքի միջև:
Հայկականությունն է այն խարիսխը, առագաստն ու ղեկը, որը կառաջնորդի մեր Ազգի, Հայ Ազգակերտման անվերջանալի ընթացքը, մարդկության պատմության անծայրածիր օվկիանոսում:
Դրա համար պիտի ունենալ երեք բան. պատմական զգացում, կազմակերպված ուժ, ապագայատենչ խռովք:
Եվ հիշենք, որ բնության մեջ երկու բան չի հոգնում՝ ժամանակը և Հայը:
17.05.2022
Comments